211652_close_icon
views-count539 դիտում article-date 23:18 07-04-2020

Լա Լիգան կարող է վերսկսվել մայիսի 29-ին, իսկ խաղերը կկայանան 72 ժամը մեկ

Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան պլանավորում են վերսկսել առաջնությունը մայիսի 29-ին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նվազման տեմպերը, հայտնում է [url=https://armsport.am/2020/04/07/%d5%ac%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%a3%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%be%d5%a5%d6%80%d5%bd%d5%af%d5%bd%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-29-%d5%ab%d5%b6-%d5%ab/]Armsport.am[/url]-ը: El Chiringuito-ի հաղորդմամբ, առաջնությունը կվերսկսվի մայիսի 29-ին, իսկ տուրերը կկայանան 72 ժամը մեկ: Կա նաև տարբերակ, որ առաջնությունը կվերսկսվի հունիսի 5-ին կամ 6-ին: Հայտնի է, որ խաղերի միջև տարբերությունը առնվազն 72 ժամ պետք է լինի: Որոշումը կայացվել է այսօր կայացած վիդեոկոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Լա Լիգայի ու ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր