211652_close_icon
views-count938 դիտում article-date 22:59 07-04-2020

Խավիեր Տեբաս. Եթե Մեսին հեռանա Լա Լիգայից, դա ողբերգություն չի դառնա

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր տրանսֆերը «Ինտեր»: «Ես չեմ կարծում, որ եթե Մեսին գնա Իտալիայի առաջնություն, դա կլուծի նրանց խնդիրները՝ պարտքերով ու բարձր հարկերով: Ա սերիայի վիճակագրությունն ընդգծում է նրանց տնտեսական պրոբլեմները, որոնք Մեսին, անկասկած, չի կարող լուծել: Ես կցանկանայի, որ Մեսին մնար այստեղ, բայց եթե նա հեռանա, դա ողբերգություն չի դառնա: Ասում էին, որ առանց Կրիշտիանու Ռոնալդուի Լա Լիգան շատ փող կկորցնի, բայց դրա փոխարեն միայն վաստակում ենք: Աստղերի առկայությունն օգնում է, բայց նրանք առաջնության անքակտելի մասը չեն կազմում», ասել է Տեբասը:

Նմանատիպ նյութեր