211652_close_icon
views-count7048 դիտում article-date 23:50 06-04-2020

Վախճանվել է «Ատլետիկոյի», «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կյանքից հեռացել է Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը 71 տարեկան հասակում, հայտնում է Armsport.am-ը: ««Աթլետիկոյի» ընտանիքը սգում է մեր լեգենդար մարզչի՝ Ռադոմիր Անտիչի մահը։ Դուք միշտ ապրելու եք մեր սրտերում։ Հանգչե՛ք խաղաղությամբ»,- ասված է «Աթլետիկոյի» հաղորդագրության մեջ։ Սերբ մասնագետը 1995-96 թվականների մրցաշրջանում ոսկե դուբլ է արել Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին՝ հաղթելով առաջնությունն ու գավաթը։ Անտիչը տարբեր ժամանակներում մարզել է նաև «Ռեալն» ու «Բարսելոնան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր