211652_close_icon
views-count1228 դիտում article-date 22:36 06-04-2020

Պետեր Շմեյխել. «Լիվերպուլը» պետք է հաղթի, որպեսզի չեմպիոն ճանաչվի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք պետք է «Լիվերպուլին» չեմպիոն հռչակել, եթե ԱՊԼ-ի մրցաշրջանը չվերսկսվի: «Ոչ մի կասկած, որ նրանք արժանի են տիտղոսին: Նրանք 25 միավորով առաջ են մնացածներից: Շատ բավական մեծ առավելություն է, բայց շատ ցավալի է, պետք է գործը մինչև վերջ հասցնել: Դու պետք է տիտղոսը նվաճեց, որ բոլորը քեզ չեմպիոն համարեն: Որ դուք լինեիք «Լիվերպուլի» տեղը, կցանկանայի՞ք, որ գավաթը ձեզ հանձնեին: Բելգիայում այդպես արեցին «Բրյուգեի» դեպքում: Միթե՞որևէ մեկը ցանկանում է այդպես չեմպիոն դառնալ: Վստահ չեմ, որ «Լիվերպուլի» տեղը ես կհամաձայնվեի դրան», ասել է Շմեյխելը:

Նմանատիպ նյութեր