211652_close_icon
views-count133284 դիտում article-date 18:45 06-04-2020

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է Howo մակնիշի 408 AՏ 61 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Հրշեջներին օգնում էին քաղաքացիները: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չմոտենան դեպքի վայրում աշխատող հրշեջներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Տեղում աշխատել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը պատկանում է «ԱՄԵՍԿԱ» ՓԲԸ-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր