211652_close_icon
views-count417 դիտում article-date 16:24 06-04-2020

Անդրես Ինյեստան՝ կորոնավիրուսի մասին. Սա պետք է մեր կյանքում բեկումնային պահ դառնա

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը ներկայումս հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», անդրադարձել է այն հարցին, թե որքանով համաճարակը պետք է ազդի հասարակության վրա: «Ճապոնիայում այժմ ամեն ինչ հանգիստ է, մարդիկ խուճապի չեն մատնվում:Սակայն կորոնավիրուսը պետք է բեկումնային պահ դառնա և փոխի մեր մոտեցումը կյանքին, սովորություններն ու մեր երեխաների կրթությունը», ասել է Ինյեստան: Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 3 139 դեպք, մահացել է 77 մարդ: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 1,2 մլն մարդ, մահացել է ավելի քան 69 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր