211652_close_icon
views-count13612 դիտում article-date 23:32 05-04-2020

Էդգար Մանուկյան. Խայտառակ պատմություն, թե ինչպես հիմար ղեկավարի արարքները կարող են պետություններ և ժողովուրդներ թշնամացնել

Էդգար Մանուկյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/edgar74am/posts/3139239976088478]էջում[/url] գրել է. «Խայտառակ պատմություն և ցայտուն օրինակ, թե ինչպես հիմար ղեկավարի արարքները կարող են պետություններ և ժողովուրդներ թշնամացնել: Նախորդ օրը Գերմանիայի համար դիմակներով բեռնված ինքնաթիռը Տրամպի գիտությամբ և հավանությամբ բառիս բուն իմաստով առևանգվել է և վայրէջք կատարել ԱՄՆ-ում, զրկելով գերմանական առողջապահական համակարգին իրենց դիմակի ողջ խմբաքանակի պատվերից: Երեկ Թրամպը արգելել է Ամերկյան մի կազմակերպության վաճառել 3M տեսակի դիմակներ Կանադային(ինչի մենակ Կանադային անհայտա, ընկերությունը դիմակ է վաճառում նաև Մեքիսիկային և Անգլիային) Ինչևիցէ, եղածը դիմակ է և արդեն այսօր մի քանի միլիոն հատ բարձրակարգ դիմակով բեռնված հատուկ օդանավը Չինաատանից կժամանի Կանադա, ԲԱՅՑ.... 2001 թվականին, երբ տեղի ունեցավ Նյու Յորքի երկնաքերների գրոհը, Կանադական ռազմածովային ուժերը պետության ղեկավարության ցուցումով բառացիորեն 15 րոպեում ինքնակամ հայտարարեց օգնության պլանը և սկսեց այն, որը կոչվում էր Դեղին ժապավեն (Yellow Ribbon) և իմաստը կայանում էր նրանում, որ էդ պահին ԱՄՆ երկնքում և նաև ԱՄՆ ժամանող բոլոր ինքնաթիռները ռազմական կործանիչների ուղեկցությամբ անվտանգ իջեցվում էին Կանադական բոլոր հնարավոր օդանավակայաններ և մայրուղիներ, չնայած էն բանին որ շատ մոտակա քաղաքների օդանավակայաններ չունեին մեծ ինքնաթիռներ ընդունելու կարողություններ: Արդյունքում կանադական օդանավակայաններում անգամ ոտքի տեղ չկար: Կանադական կողմը ոչ միայն ընդունեց 250 օդանավներին անվտանգ վայրէջքի հասցնելու օդանավակայաններ, ուր նույնիսկ ասեղ գցելու տեղ չկար և խայտառակ բարդ էր այդ հոսքը անվտանգ կարգավորել հաշվի առնելով նաև բոլոր կանադական օդանավերի վայրէջքները, այն նաև թվով 35 հազար ուղևորների անվճար տեղավորեց հյուրանոցներում և մի քանի օր շարունակ պահեց և կերակրեց նրանց որպես բարեկամ երկրի քաղաքացիներ: Այն ինչ պետք է իմանալ Թրամփի անաղուհաց կերպարի մասին»:

Նմանատիպ նյութեր