211652_close_icon
views-count3700 դիտում article-date 17:42 05-04-2020

Հռոմի Պապը Ծաղկազարդի պատարագն անցկացրել է գրեթե դատարկ Սուրբ Պետրոսի տաճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վատիկանում այսօր տեղի է ունեցել ավանդական պատարագը: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների պատճառով Սուրբ Պետրոսի տաճարը գործնականում դատարկ է եղել, թեպետ սովորաբար Ծաղկազարդի Կիրակին այնտեղ հազարավոր հավատացյալներ են լինում: Բացի տեղի լրագրողներից և հոգևորականներից, որոնք մասնակցել են պատարագին, այնտեղ ներկա է եղել ևս 15 մարդ: Ներկաները կանգնել են իրարից բավական հեռու տարածության վրա՝ համաճարակից վարակվելու վտանգի չենթարկվելու համար: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դատարկ է եղել նաև տաճարի դիմաց գտնվող հրապարակը: Պատարագի ընթացքում Հռոմի Պապ կոչ է արել հավատացյալների «բացել սիրտը Աստծո առջև» նույնիսկ այս բարդ ժամանակներում: «Այսօր Հիսուսը կօգնի մեզանից յուրաքանչյուրին, նույնիսկ եթե մենք տառապում ենք համաճարակից, կանգնած ենք բազմաթիվ վտանգների և չիրականացված հույսերի առջև, երբ մեր աչքի առջև խարխլվում են բազմադարյա հիմնասյուները: Պետք է բացել սիրտը Աստծո սիրո առջև և դուք կզգաք սփոփանք և աջակցություն», ասել է Ֆրանցիսկոս Պապը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր