211652_close_icon
views-count30660 դիտում article-date 16:24 05-04-2020

Կորոնավիրուսի հարձակումը մանրադիտակի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մի քանի միջազգային լաբորատորիաների գիտնականներ լուսանկարներ են հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է կորոնավիուսը հարձակվում վարակվածների բջիջների վրա: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը: Նոր տվյալների համաձայն, SARS-CoV-2 վիրուսը առկա է և բազմանում է ոչ միայն թոքերում, այլ նաև վերին շնչուղիներում և աղիքներում: Պարզվել է, որ կոկորդի միջոցով թեստավորումը արդյունավետ է լինում վարակման դեռևս առաջին օրերին, երբ ախտանշաններ չկան: Դրանով SARS-CoV-2-ը տարբերվում է SARS-CoV-ից, որը սուր համաճարակի պատճառ էր հանդիսացել 2003 թվականին: SARS-CoV-ը վերին շնչուղիների միջոցով հաստատելը միշտ չէ, որ ստացվել էր, առկայության դեպքում էլ շատ ավելի ուշ էր ի հայտ գալիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/05/coronavirus/3255470?fbclid=IwAR38uBrZytocSTP5NmEUG7T8LXAgusinla4Gu5SuXaroKX0gXmx1VKM0Me0]Tert.am[/url]-ը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր