Արտակարգ դեպք Արարատի մարզում. 37–ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է գառների հոտի մեջ. մոտ 30 գառ սատկել է, մեծ մասն էլ վնասվածքներ է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 37–ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է գառների հոտի մեջ. մոտ 30 գառ սատկել է, մեծ մասն էլ վնասվածքներ է ստացել.  ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել:


Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ պատասխանատռու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք