211652_close_icon
views-count5853 դիտում article-date 15:00 04-04-2020

Իրանում 1 օրում 158 մարդ է մահացել կորոնավիրուսից

Միայն 1 օրում Իրանոմ գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային՝ 158 դեպք։ Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, 1 օրում հայտնաբերվել է վարակվածության 2560 հաստատված դեպք։ Այսպիսով, ընդհանուր հաշվով՝ այդ երկրում COVID-19 վիրուսով վարակվել է 55743 մարդ, մահացել է 3452-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանում վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 770-ի, մահվան ելք է գրանցվել 7 պացիենտի մոտ, այս պահին փաստացի բուժում է ստանում 720 անձ, ապաքինվել է 43-ը։ [b]ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ [/b]

Նմանատիպ նյութեր