6687 դիտում
10:05 04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մի ցավալի բան կա այսօր։ Մտնում ես խանութներ, գնումներ ես անում, և այլևս ՀԴՄ կտրոններ չեն տալիս։ Ուրախացել էինք, մտածում էինք, որ արդեն մեր ժողովուրդը եկավ անհրաժեշտ գիտակցության, որ ՀԴՄ կտրոն տրամադրելը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է, դա նրա պարտքն է իր երկրի առջև։ Սակայն եկան, այսպես ասած, կորոնավիրուսի ժամանակները։ Ու ամեն ինչ ոնց որ թե մոռացվում է։ Իշխանության գլուխն արդեն խառն է հազար ու մի գործերով, ստուգողները պակասեցին։ Դե, գնորդներին էլ ասվում է՝ խուսափեք շփումներից, պահպահեք հանրային հեռավորությունը։ Չգիտեմ՝ ի՞նչը կօգնի այս պարագայում․ հարկային ծառայությո՞ւնը պետք է ակտիվացնի վերահսկողությունը, պետական մյուս կառույցնե՞րը պետք է ավելի զգոն լինեն, թե՞...
Բայց մի բանում վստահ եմ՝ իրավունք չունենք հետքայլ կատարելու գիտակցական այն մակարդակից, որին հասանք այս վերջին երկու տարվա ընթացքում։ Պետք է յուրացրած ու մեր մեջ ամրակայած լինեինք ազնիվ ու սրտացավ քաղաքացի լինելու դասը։ Եվ այն գիտակցությունը պետք է մշտապես ներկա լիներ մեր մեջ, որ յուրաքանչյուր անհատ իր պետության թիկունքին կանգնած է։ Այո, մեզանից յուրաքանչյուրը հենց այդ զգացողությամբ պետք է ապրի ու իրեն զինվորի նման պահի առավելապես այս ծանր ժամանակներում, երբ պետության ուսերին ահռելի բեռ է դրված»։
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5393 դիտում
09:37 23-05-2020
Գործարքի սկզբում կամ ավարտից հետո ՀԴՄ կտրոնի տպումը օրենքի խախտում է․ «Հայաստանի Հանրապետություն»
22270 դիտում
09:40 13-10-2016
ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է. «Հայկական ժամանակ»
6341 դիտում
10:50 22-01-2020
Բակերում արգելափակոցների «պուլտը» վաճառում են առանց ՀԴՄ կտրոնի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
736 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
23002 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4988 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին