37988 դիտում
21:48 03-04-2020
Լոռու մարզի Ալավերդու ճանապարհները գտնվում են անբարեկարգ ու վտանգավոր վիճակում. տեղամասի պետն էլ արդարանում է՝ չենք հասցնում, ցուցանակներն էլ գողանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն տևական ժամանակ է, Ալավերդի-Բագրատաշեն ավտճանապարհը հիմնանորոգվում է: Ճանապարհները գտնվում են վատ վիճակում, իսկ արտակարգ դրության պայմաններում՝ մոտ 10 օր է, ճանապարհաշինարարական կազմակերպության աշխատակիցները նունպես չեն աշխատում, իսկ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի սկզբնահատվածում գոյացել են մարդաբոյ փոսեր, որոնք լցվել են նաև անձրևաջրերով: Վարորդներն էլ իրենց հերթին բողոքում են, որ չեն կատարվում ջրահեռացման աշխատանքներ:
Կան նաև հատվածներ, որտեղ ճամնապարհը միակողմանի է և բացակայում են ճանապարհի անվտանգ երթևեկությունն ապահովող ցուցանակները:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ի տեղամասի պետ Դավիթ Ազատյանն ասում էր. «Երկրի իրավիճակի, արտակարգ դրության հետ կապված՝ չենք հասցնում, փորձում ենք վերադասներից ստանալ թույլտվություն, որպեսզի կարողանանք վերացնել խնդիրները, չնայած, որ վարորդները դժգոհում են ճանապարհի վիճակից, ջրերով լցված փոսերից և շեշտում են, որ չեն կարողանում արագ երթևեկել»:
Դ. Ազատյանը հիշեցրեց, որ սա շինհրապարակ է և թույլատրելի արագությունը 20-30 կմ/ժ է կազմում, ցուցանակներն էլ տեղադրվում են, բայց եղել են դեպքեր, որ դրանք գողացել են, չնայած, որ փորձում են պարբերաբար հսկողություն իրականացնել ճանապարհներին:
Նշենք, որ տվյալ կազմակերպությունը 2 անգամ տուգանքի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության կողմից՝ ցուցանակների բացակայության և երթևեկության խոչընդոտ հանդիսանալու համար:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
Նմանատիպ նյութեր
16968 դիտում
21:44 07-04-2017
Ալավերդու քաղաքապետը անակնկալ այցելեց Ալավերդու ծննդատուն. նա նվերներ հանձնեց ծննդկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ