211652_close_icon
views-count4040 դիտում article-date 17:30 03-04-2020

Մագնուս Կառլսենը կազմակերպում է շախմատային առցանց գերմրցաշար

Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը կազմակերպում է գերմրցաշար ՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին ությակի մասնակցությամբ։ Հաջորդաբար ներկայացնենք անունները․Մագնուս Կարլսեն / Նորվեգիա / , Ֆաբիանո Կարուանա / ԱՄՆ /, Դին Լիժյեն / Չինաստան / , Յան Նեպոմնյաշչի / Ռուսաստան / , Մաքսիմ Վաշյե-Լագրավ / Ֆրանսիա / , Ալեքսանդր Գրիշչուկ / Ռուսաստան / , Լևոն Արոնյան / Հայաստան / եւ Ուեսլի Սոն / ԱՄՆ /: Կորոնավիրուսի պատճառով մրցաշարը նախատեսված է անցկացնել առցանց ռեժիմով և մեկնարկել ապրիլի 18-ին՝ շրջանաձեւ մրցակարգով։ Յոթ տուրից բաղկացած երկշաբաթյա ստուգատեսի մրցանակային հիմնադրամը 250 հազար ԱՄՆ դոլար է։ Կառլսենն ասել է, որ դա պատմական պահ է շախմատի համար, քանզի հնարավոր կլինի շարունակել մասնագիտական միջոցառումները: Բացի այդ, հասկանալի պատճառով պարապուրդի մատնված տարբեր զբաղմունքի մարդիկ, նրանց թվում ՝ մարզիկները , կթեթևացնեն իրենց << ծանր >> ժամանակը: Գրոսմայստերները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր