211652_close_icon
views-count3605 դիտում article-date 10:59 03-04-2020

Նույն կրոնն ունենք, տարբեր են միայն գույները․ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ զրույցում նշել է, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է հայկական քրիստոնեական տարբեր եկեղեցիների բաժանումը: «Երևակայեք՝ մեկ ժողովուրդ, որ տարբեր գրասենյակներ ունենա, և դրանք մերժեն միմյանց… Մենք, որպես ժողովուրդ, որպես ազգ՝ նույն կրոնն ունենք: Նույնն է պատարագը, նույնն է Մաշտոցը, նույնն են օրացույցն ու տոնացույցը: Պետք է ընդունել և խոստովանել, ես ինձ համարում եմ առաջին մեղավորը, մենք ենք բաժանման պատճառը: Գլուխը չպետք է ծանրանա մարմնի վրա, այլ պետք է թեթևացնի մարմինը: Ես դրանում համոզված եմ, չնայած իմ կյանքում, ցավոք, նման բան չեմ տեսել: Ի վերջո, մեր ուժը մեր միասնության, այլ ոչ թե բաժանման մեջ է: Եվ միասնաբար պետք է ծառայենք մեր ժողովրդին»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր