211652_close_icon
views-count3623 դիտում article-date 12:01 03-04-2020

Թրամփը կրկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել. պատասխանը եղել է բացասական։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփի բժիշկ Շոն Քոնլիին։ Վերջինիս խոսքով՝ դրա համար այս անգամ օգտագործել են, այսպես կոչված, «էքսպրես թեստ», որի շնորհիվ 15 րոպեի ընթացքում հնարավոր է լինում ախտորոշել հիվանդությունը։ «Նա առողջ է, ախտանշաններ չկան»,-ասել է բժիշկը։ Առաջին թեստը ԱՄՆ-ի նախագահը հանձնել էր մարտի 14-ին և հաջորդ օրը պարզ էր դարձել, որ Թրամփը վարակված չէ COVID-19 վարակով։

Նմանատիպ նյութեր