211652_close_icon
views-count6603 դիտում article-date 10:11 03-04-2020

Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանը մարտի 31-ին իր ֆեյսբուքայան էջում տեղեկացրել էր. «Կորոնավիրուսով վարակված 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն»: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, պացիենտները սխալ տեղեկություններ են տվել իրենց վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջիններս ո՛չ բնակության հասցեն են ճիշտ տվել, ո՛չ հեռախոսահամարը և ո՛չ էլ իրենց անուն-ազգանուները: Այսինքն՝ ոչ թե չեն կարողանում ճշտել, այլ իրենց են խաբել։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանից փորձեց պարզել, թե ինչ փուլում են իրենց ճշտումները. «Այդ 30 հոգին հաստատված, հիվանդանոցում պառկած, բուժում ստացող պացիենտներ են: Պարզապես քարտեզագրման համար իրենց տված անձնական տվյալները և անձնագրում նշված տվյալները` միայն բնակության մասով, չեն համապատասխանում: Այսինքն՝ խնդիրը միայն քարտեզագրման մեջ է, ոչ թե մարդուն կորցնելու»: Վերջինս նաև փոխանցեց, որ արդեն ճշտվել է ամեն ինչ, խնդիր չկա»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր