211652_close_icon
views-count544 դիտում article-date 21:06 02-04-2020

Քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում

Քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ: Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը եւ այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ): Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով: Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձիք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։ Մրցույթի մանրամասներն՝ [url=https://www.yerevan.am/am/custom/ek-bmapdzb-20-15/?fbclid=IwAR1w6L6FjbFym_ZMrnDYKLimnZiiqpIZkdwoAN4V6owb0y6gM7cOpir3xzg]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր