211652_close_icon
views-count771 դիտում article-date 20:23 02-04-2020

Ուիմբլդոնի մրցաշարը 143 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկվում է ոչ պատերազմի պատճառով

Համաանգլիական թենիսի ակումբը հայտարարեց կորոնավիրուսի պատճառով Ուիմբլդոնի մրցաշարը չեղարկելու մասին, որը պետք է մեկնարկեր հունիսի 29-ին: Մրցաշարը ամեն տարի անցկացվում է 1877 թվականից սկսած, այս մրցաշարը պետք է լիներ 134-րդը: Նախկինում այն չեղարկվել էր միայն համաշխարհային պատերազմների ժամանակ (1915-1918, 1940-1945): Այն երկրպագուներին, որոնք արդեն տոմսեր էին գնել, գումարը ետ կվերադարձնեն և կառաջարկեն հաջորդ տարի նույն կորտերի համար տոմսեր գնել: Ներկա պահին թենիսի բոլոր մրցաշարերը դադարեցված են մինչև հունիսի 7-ը: Ավելի վաղ մինչև աշուն հետաձգվել էր Մեծ Սաղավարտի մեկ այլ մրցաշար. Ֆրանսիայի բաց առաջնությունը, որը նախատեսված էր Փարիզում անցկացնել մայիսի 25-ից հունիսի 7-ը:

Նմանատիպ նյութեր