9569 դիտում
19:28 02-04-2020
Կապանում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9, իսկ Մեղրիում՝ 8 դեպք. Սյունիքի մարզպետարան
Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք: Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
«Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու եւ տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետեւել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները:
Հիշեցնում ենք, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ով։ Իսկ մասնավորապես՝ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-250 հազար դրամի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
54531 դիտում
18:20 03-04-2020
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. մարզպետ
3670 դիտում
14:33 07-05-2020
Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք. Մարզպետ
Այս բաժնից
298 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
247 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
244 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր