211652_close_icon
views-count1887 դիտում article-date 22:35 02-04-2020

Սյունիքի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել է 15 հատված «Բոխի» տեսակի ծառ

Երեկ՝ ապրիլի 1-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության թիվ 6-րդ պահաբաժնի, թիվ 30 քառակուսու, թիվ 9, 7, 17 անտառամասում իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են հատված «Բոխի» տեսակի 15 ծառ: Իրավախախտման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 427.500 ՀՀ դրամ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին: Խստորեն հետևելով ՀՀ պարետի ցուցումով հաստատված նորմերին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ բնապահպանական իրավախախտումներ հայտաբերելու նպատակով: [b]Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր