211652_close_icon
views-count4540 դիտում article-date 23:44 02-04-2020

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում հանձնվել են ապօրինի հրազեններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանցագործության կանխարգելման համար առանձնակի կարևորություն ունեն բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Ապրիլի 1-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Դիլիջանի Շահումյան փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է ատրճանակ և պահեստատուփ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 11 փամփուշտով: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան: Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Քաղաքացիները հայտնել են, որ զենքերը պատկանել են իրենց հանգուցյալ ծնողներին: Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր