211652_close_icon
views-count599 դիտում article-date 17:40 02-04-2020

Ռոնալդուն երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն խաղացողը

Իսպանական Marca պարբերականը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, թե ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Հարցման եզրափակիչում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին. պորտուգալացու օգտին քվեարկել է 246 հազ. մարդ, արգենտինացու օգտին՝ 209 հազ.: Եզրափակիչի ճանապարհին Ռոնալդուն շրջանցել է Պաոլո Մալդինիին, Զինեդին Զիդանին և Դիեգո Մարադոնային: Մեսին շրջանցել է Ֆերենց Պուշկաշին, Ալֆրեդո դի Ստեֆանոյին և բրազիլացի Ռոնալդոյին: Երրորդ տեղի համար պայքարում Ռոնալդոն ավելի շատ ձայն է հավաքել, քան՝ Մարադոնան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր