211652_close_icon
views-count10034 դիտում article-date 18:35 02-04-2020

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրեական գործ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/30/1151211/]կրակոցներ է արձակել [/url]Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ: Արձակված կրակոցներից վնասվել են Բաղանիսի 7 բնակիչների տների տանիքներն ու լուսամուտների ապակիները, ինչպես նաև՝ դպրոցի ճաշարանի մուտքի դուռը: Կատարվել են դեպքի վայրերի զննություններ, որոնց արդյունքում հատնաբերվել են տարբեր տրամաչափերի գնդակներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը): Կատարվում է նախաքննություն: [b] ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր