211652_close_icon
views-count6798 դիտում article-date 16:47 02-04-2020

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլը արդեն պատրաստ է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»,-գրել է նախարարն ու կից ներկայացրեց տեսանյութ: Կորոնավիրուսի դեպ պայքարի գործում ներգրավված է 9 բժշկական կենտրոն, որոնցից հիմնականը «Նորք» ինեֆեկցիոն հիվանդանոցն է: [b]Հայաստանում ապրիլի 2-ին վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է: Արձանագրվել է մահվան 5 դեպք: Ապաքինվել է 33 քաղաքացի: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր