211652_close_icon
views-count649 դիտում article-date 16:47 02-04-2020

Պարետին տեղեկացրեք՝ Էրեբունիում արտակարգ դրությունն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, փողոցում այնքան մարդ կա, ինչքան 1 ամիս առաջ. Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հայտարարված արտակարգ դրությունն ու ինքնամեկուսացումը ձևական բնույթ է կրում, փողոցներում շարժը չի դադարել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Քիչ առաջ Էրեբունի համայնքում 3 դեղատուն եմ այցելել՝ սահմանված ձևաթուղթը լրացրած, դիմակով ու ձեռնոցներով: Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, ուրիշ ոչինչ: Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Այնքան մեքենա ու շարժ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Նույնն է, ոչ մի տարբերություն: Եթե չեք հավատում, մարդ ուղարկեք, թող Արցախի փողոցով ու Էրեբունի պողոտայով երթևեկեն ու կհամոզվեք: Հետո չբողոքեք, թե վրացիների բախտն ուղղակի բերել է: Ոչ, չի բերել։ Ուղղակի Վրաստանի վարչապետը վուլգար պոպուլիստ չէ, իսկ Առողջապահության նախարարը թյուրիմացություն չէ»:

Նմանատիպ նյութեր