211652_close_icon
views-count12391 դիտում article-date 16:35 02-04-2020

Բուժաշխատողների շրջանում վարակվածներ կան և ավելանում են․Թորոսյան

Կառավարության հիմնական խնդիրներից մեկն է պահպանել բուժաշխատողների առողջությունը, որպեսզի կարողանան ապահովել նրանց կողմից տրամադրվող ծառայությունների շարունակականությունը։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1010963.html]Արմենպրես[/url]»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք, կորոնավիրուսով վարակված 3 բուժաշխատողներից բացի, նոր դեպքեր կա՞ն գրանցված։ «Հիմա կդժվարանամ պատասխանել, բայց կան և ավելանում են։ Դա, իհարկե, ցավալի է, բայց նաև անխուսափելի։ Նաև հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ, երբեմն, բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում, շփվելով պոտենցիալ վարակակրի հետ, այլ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում»,- ասաց Թորոսյանը։

Նմանատիպ նյութեր