211652_close_icon
views-count14816 դիտում article-date 15:28 02-04-2020

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է եւս մեկ մահվան դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «»Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- գրել է նա։ Նշենք, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մահվան թիվը դարձավ հինգը։ Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այսօրվա տվյալներով ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում 5 վարակակիր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք: Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր