211652_close_icon
views-count4818 դիտում article-date 15:07 02-04-2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի և կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար

Այս պահին ունենք արդեն 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր թե դրական, թե թեթև ձևերով պացիենտները, և թե այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: «Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս պահի դրությամբ 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պոցիենտների բուժումով: Դրանք են, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք Մարաշի օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է, Արտաշատի ԲԿ-ն, Գյումրիի և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը»,- ասաց նա: Նախարարը հավելեց, որ հաշվի առնելով վարակվածների թվի մեծացումը, իրենք որոշում են կայացրել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն՝ «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, նույնպես պետք է զբաղվի այս խնդրով. «Այսօրվա ընթացքում այն ամբողջությամբ կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը: Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա: Դա մեզ թույլ կտա դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ, որ բոլոր պացիենտները հոսպիտալացվեն, իսկ թեթև ձևերը մեկուսացվեն այլ վայրերում»,- ասաց Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր