211652_close_icon
views-count6319 դիտում article-date 14:45 02-04-2020

Վարչապետն անդրադարձել է հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշման օրենքին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովի կողմից ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու նախագծի ընդունմանը և այն քննադատություններին, որ գաղտնալսումների համար է դա արում: «ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա: Հետևաբար, պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունեն»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ օրենսդրությամբ գոյություն ունեն գործիքակազմեր, որոնք հնարավորություն են տալիս լսել այն քաղաքացիներին, որոնց պետական կարգով անհրաժեշտ է լսել, հետևել: «Այդ մեկնաբանություններին այլ անվանում, քան անհեթեթություն, չեն կարող որակել: Այն կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ինչ կարիք ունի վերահսկելու: Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից»,- շեշտեց նա:

Նմանատիպ նյութեր