հիմնական կայք
Լրահոս

Ֆիլիպինների նախագահը հրահանգել է գնդակահարել կարանտինը խախտողներին

Ֆիլիպինների նախագահը հրահանգել է գնդակահարել կարանտինը խախտողներին Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն հրահանգել է կրակ բացել հրազենից այն քաղաքացիների վրա, ովքեր COVID-19 կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված կարանտինը կխախտեն։


Այդ մասին հայտնել է Philippine Star թերթը։

«Իմ հրամանը բանակին և ոստիկանությանը՝ եթե կլինի կոնֆլիկտ կամ ծեծկռտուք, որը ձեր կյանքի համար վտանգ կներկայացնի, կրակեք նրանց վրա»,-ասել է Դուերտեն։

Թերթը նշում է, որ համապատասխան հրահանգը տրվել է այն բանից հետո, երբ Ֆիլիպինների Քեսոն-Սիթի քաղաքի մի քանի տասնյակ բնակիչներ (քաղաքը բավականին աղքատ գոտի է համարվում) բողոքի ցույց կազմակերպեցին՝ պահանջելով տեղի իշխանություններից սնունդ և այլ պարագաներ հատկացնել իրենց։

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է ցույցի 20 մասնակից։

Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2300-ը, մահացել է 95 մարդ։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք