211652_close_icon
views-count3648 դիտում article-date 13:57 02-04-2020

«Ռեքվիեմ»՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայ հերոսների հիշատակին

Ի հիշատակ ապրիլյան պատերազմում նահատակված հայ քաջերի Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կներկայացնի Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: «Համերգի տեսագրության ցուցադրությունը կենտրոնի հարգանքի տուրք է քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Ստեղծագործությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ՝ կենտրոնի նախաձեռնությամբ»,-ասվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր