211652_close_icon
views-count393 դիտում article-date 14:08 02-04-2020

Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա. վարչապետ

Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն շրջիկ խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում, ուզում եմ նորից ընդգծել, որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, դրամաշրջանառության, եկամուտների շրջանառության պարագայում: Այսինքն գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, որոնք շրջանառություն և եկամուտներ չունեն: Իհարկե, կան նաև որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցությանծրագրեր ենք իրականացնում: Հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, առավել պետք է ուժեղանա, որովհետև առավել ևս ճգնաժամի պայմաններում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից»,-ընդգծեց վարչապետը: Նա նաև հավելեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ 2020 թվականի բյուջեն կատարեն հնարավոր առավելագույն ծավալներով:

Նմանատիպ նյութեր