517 դիտում
11:51 02-04-2020
Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. Փաշինյան
2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, բայց կարծում եմ, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ հարցը հետեւյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները, իհարկե, ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների օրինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարևորին: Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1466 դիտում
10:09 30-06-2016
ՀՅԴ պատգամավորներին «ինստրուկտաժ» են արել, որ զգուշանան լրագրողների հարցերից. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
736 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
22999 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4988 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին