211652_close_icon
views-count12897 դիտում article-date 11:15 02-04-2020

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի. հաստատվել է 92 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, որը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի, 4 մարդ մահացել է:

Նմանատիպ նյութեր