211652_close_icon
views-count4436 դիտում article-date 10:09 02-04-2020

Երբ հայրենիքը զգա մեր կարիքը, մենք կրկին կլինենք այտեղ. Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորս տարի առաջ ապրիլի երկուսի լուսաբացին,մեր հերոս տղերքը,մինչև արյան վերջին կաթիլը կռիվ տվեցին թշնամու դեմ ու այդպես էլ չհանձնվեցին,որպեսզի մեր երկու պետությունները լինեն ապահով և անվտանգ:Տղերք բառերը ուղղակի չեն բավարարում,որ մենք մեր երախտիքի խոսքերը ասենք,դուք միշտ կմնաք մեր հոգու խորքում,ուր էլ որ լինենք: Ձեր կատարած սխրանքների մասին, մենք պատմելու ենք եկող սերունդներին: Ձեր մասին միայն խոսվելու է ներկայով, դու´ք երբեք չեք մոռացվելու,դու´ք երբեք բացակա չեք լինելու: Ձեզանից շատերը ընկան մարտի դաշտում, շատերն էլ ապրում են հենց մեր կողքին,բայց համեստորեն լռում են,և պատեհ անպատեհ չեն խոսում պատերազմի մասին, նրանք միայն ասում են` Երբ հայրենիքը զգա մեր կարիքը, մենք կրկին կլինենք այտեղ: Պատերազմի մասին հիշողությունը միայն ցավ և վիշտ չէ, դա հիշողություն է նաև հաղթանակի մասին: Ձեր գործած սխրանքը ապացուցեց, որ մեր սերունդն ունակ է մեր պապերի,հայրերի հաղթնակն ամրապնդելու,ավելացնելու և առարկայական դարձնելու: Դուք մեր օրյա լեգենդներն եք: Դուք ապացուցեցիք, որ ձեր և´հոգում և´սրտում ապրում են` Մոնթե Մելքոնյանի, Սերժ Սարգսյանի,Վազգեն Սարգսյանի Լեոնիդ Ազգալդյանի նման հերոսները: Խոնարհվում եմ Ձեր առաջ, թող որ այլևս, երբեք առիթը չլինի Ձեր սխրանքը կրկնելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր