211652_close_icon
views-count584 դիտում article-date 09:27 02-04-2020

Նոր չափանիշներ ԱՄՆ-ում բուժսպասարկման համար․ «Ամերիկայի ձայն»

Առողջապահության ոլորտի փորձագետները մշակել են նոր չափանիշներ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու գործընթացի համար: Դրանց հիման վրա կորոշվի, թե որ հիվանդն է ստանում անհապաղ բուժօգնությոն, ով՝ ոչ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5356022.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ամերիկացի գիտնականների հրապարակած նոր զեկույցը հստակեցնում է COVID-19 ճգնաժամի պարագայում հիվանդներին բուժելու նոր ընթացակարգ, որն ընդգծում է առաջնային բուժում ստացող հիվանդների շրջանակը: Զեկույցը կազմվել է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության խնդրանքով: Բուժման նոր չափանիշներն առաջ են քաշվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը: Այստեղ նկատվում է բժշկական պարագաների ու սարքավորումների պակաս: Ամերիկյան պաշտոնական աղբյուրները չեն բացառում, որ համաճարակի արդյունքում զոհերի թիվը կարող է հասնել 200 հազարի: Զեկույցում ասվում է, որ չնայած վիրուսը կանխարգելելու ջանքերին, մեծ թվով հիվանդանոցներ կունենան բժշկական պարագաների կարիք, որոնք կգերազանցեն եղած թոքերի արհեստական շնչառության սարքերի, պաշտպանիչ սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկա քանակը: Այն ընդգծում է նաև, որ մատակարարման արագությունը ևս կարող է բավարար չլինել ամբողջապես բոլոր հիվանդանոցների կարիքները հոգալու համար: Այս հանգամանքների պատճառով անհրաժեշտ է անցում կատարել Ճգնաժամային բուժխնամքի նոր չափանիշներին: Անհրաժեշտ են լինելու դժվարին որոշումներ՝ համաճարակի պայմաններում սահմանափակ հնարավորությունների արդյունավետ կառավարման և բաշխման հետ կապված հարցերում, ասված է զեկույցում: Ճգնաժամային այս չափանիշների ուղեցույցը հրապարակվել էր առաջին անգամ 2009 թվականին Կատրինա և Սենդի մրրիկների օրերին: Դրանք մոտ էին կիրառման H1N1 վիրուսի համաճարակի ժամանակ, սակայն այդպես էլ երբեք գործի չեն դրվել: Այսօր այս նոր չափանիշները կենտրոնանում են ոչ թե մեկ անհատի կյանքի փրկման, այլ հնարավորին չափով շատ կյանքեր փրկելու մոտեցման վրա՝ հաշվի առնելով բժշկական պարագաների, դեղամիջոցների պակասն ու անձնակազմի գերզբաղվածությունը:

Նմանատիպ նյութեր