417 դիտում
23:52 01-04-2020
ՈւԵՖԱ-ն խնդրել է ազգային առաջնություններն ավարտին հասցնել մինչև օգոստոսի 3-ը
ՈՒԵՖԱ-ն ազգային լիգաներին խնդրել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված առաջնություններն ավարտին հասցնել մինչև օգոստոսի սկիզբ, հայտնում է Էրեդիվիզիի մամուլի քարտուղարությունը:
ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ հեռավար քննարկման ընթացքում կազմակերպությունը բարձրաձայնել է իր խնդրանքն այն մասին, որ 2019/20 մրցաշրջանն ավարտին հասցվի մինչև օգոստոսի 3-ը:
Լիգաներին օգնելու համար ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիհայի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգել է, իսկ հավաքականների՝ հունիսին նախատեսված խաղերը տեղափոխել հոկտեմբեր:
Հիշեցնենք՝ վաղը՝ ապրիլի 2-ին, կկայանա ՀՖՖ Գործկոմի նիստը, որի ընթացքում կքննարկվի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի առաջնությունների անցկացման հնարավոր սցենարները, որոնք կտրամադրվեն նաև Հայաստանի առաջնությունների մասնակից ակումբներին:
Նմանատիպ նյութեր
2665 դիտում
21:38 21-04-2020
ՈւԵՖԱ-ն ցուցում է տվել ավարտին հասցնել ազգային առաջնությունները
796 դիտում
17:56 27-10-2023
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մինչև տարեվերջ ավարտին հասցնել կարգավորման գործընթացը
Այս բաժնից
817 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1003 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար