հիմնական կայք
Լրահոս

Իսպանիայում 24 ժամում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը. CNN

Իսպանիայում 24 ժամում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը. CNN Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102 136-ի: Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալները՝ մեկ օրում արձանագրվել է հիվանդությունից մահացության ամենամեծ ցուցանիշը:


Ըստ չորեքշաբթի հրապարակված տվյալների՝ վերջին 24 ժամում 864 մարդ է մահացել Իսպանիայում՝ մահվան ընդհանուր դեպքերը հասցնելով 9053-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 70 436 մարդ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրվանից երկրի մայրաքաղաք Մադրիդում և Մադրիդի ինքնավայր համայնքում անորոշ ժամանակով սուգ է հայտարարվել՝ երկրի ողջ տարածքում կորոնավիրուսից մահացած մարդկանց հիշատակին, գրումէ Tert.am-ը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք