15773 դիտում
18:02 01-04-2020
Հաջորդ անգամ էդ մանդատը թափահարելիս՝ փորձեք հիշել, թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար. Վահե Տեր-Մինասյան
Հաջորդ անգամ էտ մանդատը թափահարելիս՝ մի հատ փորձեք հիշել, թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար: Այս մասին Facebook-իր էջում գրել է ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հա հենց էլ քաղաքականացնում եմ կամ справочка
Լինելով պարզապես բժիշկ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների, որ կամ հնարավորինս քիչ խոսեն (դե մի 3 տարի մնաց) կամ գոնե խոսեն էն բաներից ինչից հասկանում են։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտին։
Թե չէ պարզվում է, որ մարդիկ իզուր են երկար տարիներ լուրջ մասնագիտական կրթություն ստացել, կարելի էր դառնալ «դեպուտատ» ու 5 րոպեում դառնալ «սուպերմասնագետ»։
Ի դեպ, պատգամավոր դառնալ ինքս նպաստել եմ, իմ ընտրությամբ, բայց հաստատ կոնկրետ ոմանց այս դիրքում չեմ պատկերացրել։ Եվս մի խորհուրդ՝ հաջորդ անգամ էդ մանդատը թափահարելիս մի հատ փորձեք հիշել թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար...
Եվ վերջապես, երբ հաջորդ անգամ կխոսեք համամասնական ընտրակարգից ու պրոֆեսիոնալ պառլամենտից՝ մի պահ փորձեք գնահատել Ձեր պրոֆեսիոնալիզմի եւ ընդհանրապես մակարդակը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21871 դիտում
10:39 18-08-2017
Փորձեք Գլենդելում զենքով գրավել որևէ ոստիկանական բաժին, և տեսեք, թե ինչ են ձեզ հետ անելու. «Առավոտ»
1132 դիտում
22:18 15-09-2023
«Կրակելուց խոսողներ, մի հատ բախտներդ փորձեք, ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա»․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
760 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
547 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան