211652_close_icon
views-count3785 դիտում article-date 16:31 01-04-2020

ՖԻՖԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան / FIDE / հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը։ Առաջին եռյակում են հաջորդաբար Մագնուս Կարլսենը / Նորվեգիա, 2863 միավոր / , Ֆաբիանո Կարուանան / ԱՄՆ , 2835 / և Դին Լիրեն / Չինաստան, 2791 /։ Լավագույն յոթնյակը 2773 միավորով եզրափակում է մեր Լևոն Արոնյանը։ Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի` ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կարոլիի անժամանակ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/31/1151231/]կորստի[/url] մասին լուրը տարածվել է աշխարհով մեկ։ Այդ մասին են վկայում ճանաչում ունեցող մեծ թվով լրատվամիջոցների, մարզական բովանդակ կազմակերպությունների և, իհարկե, ՖԻԴԵ-ի ու հեղինակավոր տասնյակ գրոսմայստերների հղած ցավակցությունները Լևոն Արոնյանին։

Նմանատիպ նյութեր