3445 դիտում
16:14 01-04-2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«[url=https://armenpress.am/arm/news/1010820.html]Արմենպրես[/url]»-ի հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է` տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:
«Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։
Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին: Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին»,- նշել է Զասը:
Մարտի 30-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակառակորդը հետ է շպրտվել, սակայն միաժամանակ թիրախավորվել են Բաղանիս և Ոսկեվան գյուղերը. վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա:
Նմանատիպ նյութեր
5710 դիտում
13:13 30-10-2017
Գագիկ Մինասյանը քննադատել է ՍԾՏՀ որևէ անդամ պետության կողմից մեկ այլ ՍԾՏՀ անդամ պետության տնտեսական շրջափակումը
Այս բաժնից
349 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն
427 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ