211652_close_icon
views-count10627 դիտում article-date 15:27 01-04-2020

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մարտին ծնվել է 103 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի մարտ ամսին ծնվել է 103 երեխա՝ 57 տղա եւ 46 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 27 երեխա՝ Սեւանի, 18 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 15 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ծնունդ չի գրանցվել Ճամբարակի առողջության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր