211652_close_icon
views-count698 դիտում article-date 15:01 01-04-2020

ԿԸՀ. Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 14-ին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348 մարդ, իսկ քվեարկության մասնակիցների՝ 76 728: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, փոխանցում է [url=https://https://news.am/arm/news/569761.html]news.am[/url]-ը։ «Առաջին հայացքից կարող է անհամապատասխանություն թված թվերի մեջ, սակայն, այդ թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվի և արդեն տեղամասային կենտրոններից ստացված թվերի միջև կարող են որոշակի տարբերություններ նկատվել: Ամեն ինչ ընտրական օրենսդրության շրջանակներում է: Սա նշանակում է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է նշվածս թվի 73,5 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625, այսինքն քվեարկության մասնակիցների 3, 5տոկոսը: Ունենք կողմ քվեարկած քվեաթերթիկների հետևյալ պատկերը: Արցախի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 +1 տոկոսը:Պետք է անցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 14-ին»,- ասաց նա: Յյուքանչյուր թեկնածուին կողմ են քվեարկել այսպես. Բալայան Քրիստին - 202 ընտրող կամ 0,3 տոկոսը Բալասանյան Վիտալի- 10755 ընտրող կամ 14 ,7 տոկոսը Ամիրյան Սերգեյ – 106 ընտրող կամ 0,2 տոկոսը Բաբայան Դավիթ- 587 ընտրող կամ 0,8 տոկոսը Լալայան Բելլա- 162 ընտրող կամ 0,2 տոկոսը Հարությունյան Արայիկ- 36 076 ընտրող կամ 49, 26 տոկոսը Խանումյան Հայկ – 962 ընտրող կամ 1,3 տոկոսը Իշխանյան Դավիթ- 1873 ընտրող կամ 2,56 տոկոսը Բադասյան Վահան- 743 ընտրող կամ 1 տոկոսը Մայլյան Մասիս – 19 360 ընտրող կամ 26,4 տոկոսը Ղուլյան Աշոտ- 1683 ընտրող կամ 2,3 տոկոսը Իսրայելյան Ռուսլան – 368 ընտրող կամ 0,5 տոկոսը Դադայան Աշոտ - 198 ընտրող կամ 0,3 տոկոսը Պողոսյան Մելսիկ- 141 ընտրող կամ 0,2 տոկոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր