211652_close_icon
views-count505 դիտում article-date 17:12 01-04-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 31-ին, ժամը 18.40-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Երևանյան խճուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով՝ հայտնվել ճանապարհի ձախ կողնակում. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 31-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Տավուշի մարզի Վազաշեն գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան հետընթացի ժամանակ ընկել է ձորը. 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր