211652_close_icon
views-count3486 դիտում article-date 13:14 01-04-2020

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ ապրիլի 1-ին, դիմել է պարետ Տիգրան Ավինյանին խնդրանքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի կայքից։ Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածով սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները, իսկ № 2 հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Նշված որոշման № 2 հավելվածի աղյուսակ 1-ում (M) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց «Թույլատրված» սյունակում նշվել է «Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով», իսկ «Արգելված» սյունակում՝ «Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով» բառերը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 01.04.2020 թվականին դիմել է պարետ Տիգրան Ավինյանին խնդրելով՝ Ա. Պարզաբանել՝ 1. Արդյո՞ք փաստաբանական գործունեությունը Պարետի որոշմամբ սահմանափակվել կամ արգելվել է: 2. Եթե սահմանափակվել է, ապա՝ արդյո՞ք փաստաբանական գործունեությունը թույլատրվել է միայն առցանց կամ հեռավար կարգով. եթե այո, ապա ինչպե՞ս կարող է փաստաբանը մեղադրյալի հարցաքննությանը, քննչական այլ գործողություններին, կամ կալանավորման հարցը որոշող դատական նիստերին մասնակցել առցանց կամ հեռավար կարգով[1]: Բ. Փոփոխություն կատարել Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 2 հավելվածի Աղյուսակ 1-ում՝ (M) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց՝ 1. «Թույլատրված» սյունակում նշված «Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով» բառերը փոխարինել «Բացառապես փաստաբանական գործունեության մասով» բառերով. 2. «Արգելված» սյունակում՝ «Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով» բառերից հետո լրացնել «Փաստաբանական գործունեությունը հնարավոր է իրականացնել ամբողջ ծավալով՝ Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման 3-րդ կետի պահպանման պայմանով»: Գ. Փոփոխություն կատարել Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածի 7-րդ կետում՝ 1) «5-րդ կետի» բառերը փոխարինել «6-րդ կետի» բառերով. 2) 3-րդ ենթակետում՝ «նույն ընկերության» բառերը փոխարինել «նույն գործատուի» բառերով: Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 01.04.2020թ. [url=http://advocates.am/images/haytararutyunneri_fayler/2020/Grutyun_Paret_coronavirus_01.04.2020_web-1.pdf]գրությունը[/url]։

Նմանատիպ նյութեր