6457 դիտում
12:10 01-04-2020
Պարետի հանձնարարականով՝ Երևանի մետրոպոլիտենը մինչև ապրիլի 12-ը ներառյալ չի գործի․ մամուլի խոսնակ
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը միառժամանակ չի գործի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- գրել է Տաթև Խաչատրյանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել էր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խիստ սահմանափակումների ռեժիմը մարտի 31-ին երկարաձգվել է առնվազն 10 օրով։
Նմանատիպ նյութեր
3025 դիտում
17:30 13-08-2020
Մեղմացումները չեն կարող ազդել արտագնա աշխատանքի մեկնողների վրա. պարետատան պարզաբանումը. պարետի մամուլի խոսնակ
254883 դիտում
23:32 24-03-2020
Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի
4960 դիտում
16:36 22-04-2023
Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով
Այս բաժնից
499 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ
769 դիտում
22:40 24-04-2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
583 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է