211652_close_icon
views-count3366 դիտում article-date 10:35 01-04-2020

Ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով, և արտադրանքի վրա եղել է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանք չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Ստուգումներից հետո այդ ընկերությունը դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ: Բայց, չնայած սրան, շուկայում շարունակում են վաճառվել կասկածելի ծագում և բաղադրություն ունեցող ալկոգելեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը դիմել է մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին և պահանջել ընդունել և վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ և մակնշում ունեցող արտադրանք, հակառակ դեպքում պատասխանատվությունը կընկնի տվյալ տնտեսվարողների վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր