3503 դիտում
10:23 01-04-2020
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռիսկայնության թեման ժամանակավորապես առկախվել է․ «Փաստ»․
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 3-4 ամիսների ընթացքում իշխանության վերնախավի տարբեր շրջանակներ մի շարք քննարկումներ ու հանդիպումներ են ունեցել՝ կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ։
Բանն այն է, որ իշխանության կազմում գտնվող, այսպես կոչված, «արևմտյան թևի» ներկայացուցիչները, որոնք հստակ պարտականություններ ու հանձնարարություններ ունեն իրենց առաջ դրված, անընդհատ շեշտում են ռազմաբազայի ռիսկայնության մասին։
Ավելին, նրանք իրենց հարցազրույցներում ու հրապարակային ելույթներում առիթը բաց չեն թողնում այս թեման հերթական անգամ շահարկելու համար։ Այս թեզը տարբեր ձևաչափերով շարունակում են «ռասկրուտկա» անել նաև արևմտյան կողմնորոշում ունեցող վերլուծաբաններն ու իշխանություններին սպասարկող «փորձագետները»։
Չնայած իշխանության ներսում ոչ բոլորն են հակված այս գաղափարին, սակայն, մեր տեղեկություններով, հարցը բավականին կոշտ է դրված։ Մեր աղբյուրը նշում է նաև, որ թեման ներկայումս ընդամենը ժամանակավորապես առկախվել է՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1801 դիտում
10:25 20-02-2020
Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է. «Փաստ»
4104 դիտում
09:57 14-10-2016
Մանրամասներ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դանակահարության վերաբերյալ. «Հայկական ժամանակ»
102160 դիտում
18:36 22-04-2017
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
445 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
535 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»