211652_close_icon
views-count3454 դիտում article-date 09:47 01-04-2020

Սեփականաշնորհված վարելահողերի վերանայում. ինչ հանձնարարական է իջեցվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են անդրադառնալ դեռևս 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին։ Սա պայմանավորված է նրանով, որ շատ սեփականատերեր, որոնք ունեն մի քանի հեկտար մշակովի հողեր, վերջին 20-25 տարիներին ՀՀ-ում չեն բնակվում, ավելին՝ անգամ այլ պետությունների քաղաքացիներ են, միաժամանակ իրենց սեփականություն հանդիսացող վարելահողերը առավելապես անմշակ են և ժամանակի ընթացքում վերածվում են խոպանի։ Հաջորդ և առավել առանցքային առիթն այն է, որ գրեթե բոլոր համայնքներում նախկին որոշ գյուղապետներ սեփականաշնորհել են համայնքների լավագույն հողերը (այսպես կոչված՝ ռեզերվները) և սեփական կարիքների համար օգտագործում են վարձակալության անվան տակ։ Դա կատարվել է հետևյալ ընթացակարգով. հողերը մշակվել են իրենց կառավարման տարիներին, իսկ արդեն պաշտոնավարումը դադարեցնելուց հետո 30-50 տարով պայմանագրեր են կնքվել և ներկայումս մշակվում են այդ սկզբունքով։ Այս առիթով, մեր տեղեկություններով, հանձնարարական է իջեցվել հստակ քարտեզագրել և մանրամասն ուսումնասիրել բոլոր ռիսկային խնդիրները, որպեսզի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն նախապատրաստվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր